Պելեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, հայտնում են բրազիլական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին 74-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր միզուղիների վարակի հետևանքով: Նշվում է, որ Պելեի բոլոր առողջական խդնիրները անցյալում են: Պելեն նոյեմբերի ընթացքում երկրորդ անգամ էր հիվանդանոց տեղափոխվել։ Նոյեմբերի 13-ին նա հոսպիտալացվել էր ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։