211652_close_icon
views-count17488 դիտում article-date 09:02 10-05-2015

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 42-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 63 տան դիմաց Երևանի բնակիչ, 42-ամյա Արա Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 17 AD 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 52-ամյա Հայկազ Հովնանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում էին նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր