67919 դիտում
07:42 01-06-2017
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Օպերայի հարևանությամբ 30-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով հատող հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Բաղրամյան 1/2 հասցեի դիմաց Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 84 QQ 404 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածը հատող հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ով գիտակցության չգալով՝ մահացավ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզել են, որ մահացածը Սարի Թաղի 12 փողոցի բնակիչ՝ 57-ամյա Շողիկ Պողոսյանն է և փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ քննիչ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+