211652_close_icon
views-count45169 դիտում article-date 20:36 28-07-2019

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 47-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնի. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 848 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեռ Հ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր