211652_close_icon
views-count17864 դիտում article-date 21:39 09-05-2015

Տավուշի մարզում Mercedes-ով վթարի է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցը. 9 վիրավորները Մանկավարժական համալսարանի ուսանողներ ու աշխատակից են

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվերի» ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ 39-ամյա Պապ Ձվակերյանը իր վարած Mercedes մակնիշի 34 LF 197 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի բնակիչներ 24-ամյա Մարիամ Գրիգորյանը, 23-ամյա Անժել Մարգարյանը, 23-ամյա Աիդա Խաչատրյանը, 18-ամյա Լիլիթ Խաչատրյանը, 18-ամյա Աննա Խաչատրյանը, 21-ամյա Արտաշես Հարությունյանը, 24-ամյա Թաթուլ Խաչատրյանը և 2-ամյա Վիկտորիա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Պ. Ձվակերյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում, իսկ վիրավորներից Մ. Գրիգորյանը, Ա. Մարգարյանը սովորում են Գյումրու Մանկավարժական համալսարանում, Ա. Խաչատրյանը աշխատում է որպես նույն համալսարանի Ակադեմիական վարժարանի ուսուցչուհի, Լ. Խաչատրյանը սովորում է Երևանի Պետական բժշկական համալսարանում, Գյումրու Մանկավարժական համալսարանում են սովորում նաև Ա. Խաչատրյանը, Ա. Հարությունյանը, Վ. Մարտիրոսյանը, իսկ Թ. Խաչատրյանը` նույն համալսարանի ասպիրանտուրայում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր