24082 դիտում
20:20 28-10-2022
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Գավառի պետական համալսարանի տարածքում, վիրավորները բուժօգնություն են ստացել համալսարանի բուժկետում, կասկածյալների մեջ են Նորատուսի, Սարուխանի և Գավառի բնակիչներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 24-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 1 օր առաջ Գավառի պետակման համալսարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Նորատուս գյուղի բնակիչ Հ. Խաչատրյանի և Սարուխան գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Սարգսյանի և 29-ամյա Կարեն Սարգսյանի միջև, որի ընթացքում վերջիններս ստացել են մարմնակամ վնասվածքներ, սակայն ոչ թե դիմել են «Գավառ» ԲԿ, այլ առաջին բուժօգնություն են ստացել Գավառի պետական համալսարանի բուժկետում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են դեպքի ամբողջական մանրամասները, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 12։30-ի սահմաններում Գավառի պետական համալսարանի տարածքում Ա. Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Գավառի բնակիչ՝ 27-ամյա Ռազմիկ Խանամիրյանի հետ, որի ժամանակ էլ Խանամիրյանը հարվածել է Ա. Սարգսյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների ու բացատրական աշխատանքների արդյունքում Ռ. Խանամիրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ ստացված օպերատիվ տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը՝ կապված Կ. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. և Կ. Սարգսյանները հարազատ եղբայրներ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
28980 դիտում
23:15 29-07-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Վայոց Ձորի մարզում. կասկածյալների մեջ է վարչական շրջանի ղեկավարը
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ