211652_close_icon
views-count14159 դիտում article-date 14:48 09-01-2015

Կոտայքի մարզում PRADO-ով վթարի է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 8-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա Գարեգին Պետրոսյանը Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած PRADO մակնիշի 33 TT 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել քարերին: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 73-ամյա Սարգիս Պետրոսյանն ու 69-ամյա Էմմա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարոդ Գ. Պետրոսյանը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում, կոչումով ԱԱԾ մայոր է, իսկ վիրավորները նրա ծնողներն են: Բժշկական փորձաքննությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանը եղել է սթափ, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Կոտայքի մարզպետարանի ճանշինականները ճանապարհի ոչ մի ձյանմաքրման աշխատանքներ չեն կատարել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր