211652_close_icon
views-count1660 դիտում article-date 20:04 09-05-2015

Բակո Սահակյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ երկրոդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից: Այնուհետև երկրի ղեկավարը դիտել է Վերածննդի հրապարակում պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումների պարապմունքների ցուցադրումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր