Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Ստեփանակերտում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: