Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ բոլոր նահանգներն այցելած 4-րդ նախագահը
Բարաք Օբաման դարձել է Միացյալ Նահանգների 4-րդ նախագահը, որը նախագահության օրոք այցելել է ամերիկյան 50 նահանգները:
Վերջին նահանգը, որն այցելել է Օբաման Հարավային Դակոտան է, որտեղ Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել Ուոթերթոն քաղաքի քոլեջի ուսանողների առաջ:
Նշենք, որ Բարաք Օբաման ամերիկյան բոլոր նահանգներն այցելել է 6,5 տարում, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը 1969-1974թթ-ին զբաղեցրած Ռիչարդ Նիքսոնը դա արել է մոտ 3 տարում: