Օբաման դարձել է բանտ այցելած ամերիկյան առաջին նախագահը. լուսանկարներ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է այդ երկրի առաջին նախագահը, ով այցելել է բանտ: Սպիտակ Տունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ Օբաման եղել է Օկլահոմա նահանգի Էլ-Ռինո փաքրիկ քաղաքի բանտում:
Նա նախ զրուցել է բանտի աշխատակիցների հետ, այնուհետ՝ բանտարկյալների, ովքեր հիմնականում դատապարտված են թմրանյութերի օգտագործման ու շրջանառության համար:
Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջոշ Էռնսթը հայտնել է,որ մինչ Օբամայի՝ այնտեղ այցելելը անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել բանտում:
Օբաման նշել է, որ հարկավոր է շարունակել թեթև հանցագործությունների համար սահմանված պատժամիջոցների մեղմումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել երիտասարդության սխալները գիտակցաբար գործած հանցանքներից: