1150 դիտում
21:23 09-05-2015
The Times of Malta. Ո՞վ է այն ամենից հետո այսօր խոսում հայերի ոչնչացման մասին
The Times of Malta-ն ներկայացնում է Անդրե Դե Բատիստայի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին, որում հեղինակը մտորում է, որ Թուրքիայի՝ Ցեղասպանության ճանաչումը կարող է ամոքիչ լինել հարյուրամյա պառակտմանը՝ տալով ավելի շատ հնարավորություններ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Օբերսալզբերգում ելույթի ժամանակ՝ նախկան Լեհաստանի նվաճումը, Ադոլֆ Հիտլերը մի զանգվածային ոչնչացման հրաման էր արձակում: Տեղյակ լինելով, որ այդ ամենը կարող է բացասական արձագանք ստանալ՝ նա փորձեց հօդս ցնդեցնել իր համակիրների մտավախությունները. «Ո՞վ է այն ամենից հետո այսօր խոսում հայերի ոչնչացումից»:
Այս սարսափելի իրադարձությունից 100 տարի անց շատերը դեռ վրդովված են այն հանգամանքից, որ Ցեղասպանությունը տեղի էր ունեցել ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Իր վերջին պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապն անդրադարձել էր հայերի կոտորածին և նկարագրել այն, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նրա մեկնաբանությունները, սակայն, Թուրքիայում դրական արձագանք չստացան:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Պապի խոսքերը և կոչ արել նախքան նման «զառանցալի և անհիմն» հայտարարություններ անելը՝ հետազոտել Թուրքիայի պահոցները: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Ֆրանցիսկոս Պապին Թուրքիայի դեմ դավադրության մի մասը լինելու մեջ:
Նրանց արձագանքը համահունչ էր Թուրքիայի որդեգրած այն ընդհանուր վերաբերմունքին, որն առնչվում է Հայոց ցեղասպանությանը:
Պրն. Էրդողանի պատմաբանների խորհուրդ ստեղծելու կոչը դատարկ հայտարարություն էր. գիտնականներին հաճախ սպառնում էին, իսկ գիտական պահոցներին մուտքը երբեմն բավական չէր: Այս հետազոտության մեջ անհատապես ներգրավված գիտնականները համոզիչ ապացույցներ էին գտել, որոնք վկայում են Ցեղասպանության իրողությունը:
1912-1913 թվականներին Բալկանյան պատերազմում Օսմանյան կայսրությունը կորցրել էր որոշ տարածքներ Արևելյան Եվրոպայում: Վրդովմունքն ու լարվածությունը հիմնված էին հայերի և քրիստոնյաների ունեցվածքով: Ավելին, երիտթուրքական շարժումը Թուրքիայում անց էր կացնում հատուկ գաղափարախոսությամբ քաղաքականություն: Հայերին դիտարկում էին որպես ռասայապես թերի «թշնամիներ ներսից», որոնք սպառնում էին Օսմանյան կայսրության գոյությանը: Նման պատճառաբանություններ հաճախ են բերում նախքան ցեղասպանություն իրականացնելը:
1915 թվականի ապրիլի 24-ին ընդհանուր առմամբ 250 հայ մտավորականի և հայկական համայնքների առաջնորդների Կոնստանդնուպոլսում ձերբակալում և ուղարկում են Թուրքիայի այլ տարածաշրջաններ: Նրանցից ոմանք մահացել էին, փրկվածներից մեկը հետագայում կնկարագրեր այդ ամենը որպես «հայկական Գողգոթա»: Այս ամենին հետևել էին տղամարդկանց, ապա կանանց և երեխաների բռնի տեղահանումները:
Նրանց ստիպում էին աշխատել ճամբարներում, մահվան երթերի էին ուղարկում կամ էլ սպանում ամենասարսափելի միջոցներով: Այս իրադարձություններին ականատես էին լինում մի շարք միջազգային դիվանագետներ, որոնք հաղորդում էին այդ սարսափների մասին իրենց կառավարություններին:
Հանցագործների մեծ մասին 1919-1921 թվականներին ձերբակալել էին Մալթայում: Դատական հետապնդման ջանքերը, սակայն, ձախողվել էին մի շարք պատճառներով, այդ թվում՝ քաղաքական: Նրանց ազատ արձակելը համընկել էր Բրիտանիայի և Թուրքիայի միջև բանտարկյալների փոխանակման հետ:
Հետագայում Ռաֆայել Լեմկինը հայերի կոտորածը պետք է որպես հիմք դիտարկեր «ցեղասպանություն» բառը հորինելու համար:
Չնայած ճնշող ապացույցների՝ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է հրաժարվել ճանաչել իրակացրած Ցեղասպանությունը:
Ի պաշտպանություն իրենց՝ հիմնականում հենվում է այն փաստի վրա, որ, այդ կոտորածի իրականացման ժամանակ ցեղասպանություն բառը դեռ գոյություն չուներ: Դրան ավելանում են այն պնդումները, թե Հայոց ցեղասպանությունը իրականացվել էր որ թե Թուրքիայի Հանրապետության ձեռքով, այլ Օսմանյան կայսրության:
Աշխարհաքաղաքական մակարդակով թուրքական կառավարությունը կարող է դա իրենց թույլ տալ: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ գտնվելով Միջերկրական, Սև ծովերի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում՝ Թուրքիան գրավում է անգնահատելի և անհամեմատելի աշխարհագրական դիրք:
Էրդողանի սուր և քմահաճ գործողությունները որոշ կշիռ են հաղորդում սպառնալիքներին: Ներքին մակարդակով ճանաչումը, անկասկած, մարտահրավեր կնետի նախագահի ազգայնականության «ապրանքանիշին»:
Չնայած, որ թուրքական կառավարությունը դեռ շարունակում է հերքել անցյալի Ցեղասպանությունը, Թուրքիայի ներսում այլ խմբեր վերջապես սկսում են ճանաչել իրականացրած սարսափները:
Ցեղասպանության ճանաչումը կարող է նայել սկսել հարյուրամյա պառակտման ապաքինումը՝ հանգեցնելով նոր հնարավորությունների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ավելին, այն նաև մտերմացման կհանգեցնի այն համայնքների միջև, որոնց հիշողությունն ու ինքնությունը քայքայվել էին այդ իրադարձություններից»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1918 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
940 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր