211652_close_icon

Օգնության են հասել փրկարարները

views-count723 դիտում article-date 23:46 08-05-2015
Մայիսի 8-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին՝ Ե.Ս.-ին (ծնվ. 1936թ.) շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 8-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (90 տ.) ընկել է հատակին և չի կարողոնում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանկի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ա. Խ.-ին (ծնվ. 1925 թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր