Ֆիդել Կաստրոյի նախկին թիկնապահը մեղադրել է նրան թմրանյութերի մաքսանենգության մեջ
Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի նախկին թիկնապահը իր «Կաստրոյի երկակի կյանքը» գրքում պատմել է Կուբայի ղեկավարի կյանքի և գործունեության ստվերային կողմի մասին:
Մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում Կաստրոն հայտարարել էր, որ ինքը` ինչպես և իր բոլոր հայրենակիցները ապրում է ամսական 36 դոլարով: Խուան Սենչեսի խոսքով, դա սուտ է: Նա պնդում է, որ Կաստրոն, իբր, վերահսկում է թմրանյութերի անցկացումը Կուբայից Միացյալ Նահանգներ, ունի զբոսանավ և տասնյակ առանձնատներ Հավանայում: