1753 դիտում
13:24 08-05-2015
Նախարար Սեյրան Օհանյանը գեներալ Մանվելին սուր նվիրեց՝ մաղթելով, որ նրա սուրը միշտ կտրող լինի
Մեր նախնիները, հայրերը մեզ տվել են իրենց քաջազուն արիությունը, որն Արցախյան ազատամարտի տարիներին ևս մեկ անգամ ապացուցվեց: Այս մասին այսօր ԵԿՄ տոնի առթիվ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես փոխանցւմ է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախարարը նշեց, որ այդ հաղթանակի շնորհիվ մեր նախնիներին նվիրեցինք եռատոնը:
Նրա խոսքով՝ այդ տարիների ընթացքում երկրապահը ապացուցեց, որ զարգացող կառույց է:
«Հատկապես շատ կարևոր է պատանի հայրենասերների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը, որը Մանվել Գրիգորյանը շատ բարձր մակարդակով է իրականացնուն»,-ընդգծեց նախարարը:
Սեյրան Օհանյանը այսօր վաղ առավոտյան գեներալ Մանվել Գրիգորյանին սուր է նվիրել՝ ցանկանալով, որ գեներալի սուրը միշտ կտրող լինի, ինչին գեներալն արձագանքեց. «Սրանից չունեինք, սրանից էլ ունեցանք»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
835 դիտում
18:55 08-02-2024
Սմբատյանների տոհմի ներկայացուցիչը Պատմության թանգարանին նվիրեց իրենց տոհմական սուրը
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է