Դևիդ Քեմերոնը պահպանել է իր տեղը բրիտանական խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով առաջադրվել էր Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի շրջանից, նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանել է խորհրդարանում իր տեղը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ներկա պահին իշխող Պահպանողական կուսակցությանը հաջողվել է ստանալ 114, իսկ ընդդիմադիր լեյբորիստներին՝ 135 տեղ խորհրդարանում:
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկով՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ձեռք է երել 6, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 50, Անկախ կուսակցությունը՝ 1, մյուս փոքր կուսակցությունները՝ 19 մանդատ: