Պորոշենկոն և Դևիդ Քեմերոնը կհանդիպեն հունիսի 6֊ին՝ Ֆրանսիայում
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Պյոտր Պորոշենկոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել հունիսի 6-ին՝ Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Կողմերը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել հունիսի 6-ին՝ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի միջոցառման ժամանակ։
Հիշեցնենք, որ մայիսի 28֊ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պորոշենկոյին հրավիրել էր Ֆրանսիա՝ մասնակցելու հունիսի 6֊ին Նորմանդիայում կայանալիք դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի միջոցառմանը։