211652_close_icon

Հայրենիքն ու իր քաղաքացուն սիրող պետական կառույցը նման փնթի ձևով աշխատանքներ չէր կատարի. Ջրային պետական կոմիտեի որոշ չինովնիկներ պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count79937 դիտում article-date 20:33 27-10-2018
Հայաստանում կան պետական կառույցներ, որոնք աշխատանքները կատարում են փնթի, ժողովրդի լեզվով ասած՝ «գլխառատ», ինչը մի իսկական պատուհաս է դառնում քաղաքացիների գլխին: Տևական ժամանակ է, Հայաստանի Ջրային պետական կոմիտեի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոցում ջրագիծ են վերանորոգում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված փողոցի բնակիչները ասում էին. «Ամիսներ շարունակ ջուրը անխնա հոսում էր այս փողոցով: Մեռանք ահազանգելով թե՛ քաղաքապետարանի, թե՛ ջրայի պետական կոմիտեի թեժ գիժ, թե՛ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան: Մեր բազմաթիվ զանգերից հետո նոր բարեհաճեցին, եկան փոսը փորեցին, ջրախողովակները իբրև թե նորոգեցին ու իրենց սարքածից գոհ, հեռացան: Տաս օրից ավելի է, դրանց փորած փոսը մի իսկական գլխացավանք է դարձել մեզ համար: Առանց չափազանցության, օրը 2-3 ավտոմեքենա ենք Տիգրանյան 4 շենքի մոտ առաջացած փոսից հանում: Վթարված ավտոմեքենաների տերերը ամենավերջին «քաղցր» խոսքերով են հիշում պատկան մարմիններին: Հետո էլ թողնես, ամպագոռգոռ կհայտարարեն, թե իրենք սկսել են աշխատել նորագույն տեխնիկայով, եվրոպական չափանիշներին համապատասխան, մինչդեռ անգամ աշխատանքները կատարելու ընթացքում և դրանից հետո բացակայել են նշանները, որով մարդիկ տեղեկանում են, որ այդ հատվածում շինարարական աշխատանքներ են կատարվում»: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Թորոսյանը՝ իր վարած «Opel» մակնիշի 35 QD 384 համարանիշի ավտոմեքենայով, կեսգիշերին աշխատանքից տուն վերադառնալիս, հայտնվել է ջրային պետական կոմիտեի «սուպեր» աշխատակիցների փորած փոսում: 22-ամյա երիտասարդի ավտոմեքենան կրել է նյութական վնաս, ու հիմա վերջինս, ով իր ընտանիքի սոցիալական խնդիրները հոգում էր նշված մեքենայով, հայտնվել է ծանր կացության մեջ: Բնակիչները հույսով են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհորդորի Ջրային պետական կոմիտեի պատասխանատուներին, որպեսզի դադարեցնեն նման փնթի ձևի աշխատանքներ կատարելու հին գործելաոճը, ու փոխհատուցեն իրենց պատճառով տուժած քաղաքացու ֆինանսական վնասները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր