1 ժամանոց խցանում՝ Բարեկամության մետրոյից մինչև Կիևյան կամուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան քաղաքի Բարեկամության մետրոյից դեպի Կիևյան կամուրջ տանող ճանապարհահատվածում 1,5 կմ-ից ավելի երթևեկությունը կաթվածահար է եղել և խցանումը անգամ տեսանելի է Բարեկամության էստակադայի վրայից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարն է, ինչի հետևանքով էլ առաջացել է խցանումը, իսկ վարորդներն էլ սպասում են, որպեսզի ժամանեն «մեծն» ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի