Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
Իտալական «Նապոլին» հյուրընկալել էր ուկրաինական «Դնեպրին»: Իտալացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն, ստեղծեցին գոլային բազմաթիվ պահեր, որոնցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ՝ 50-րդ րոպեին աչքի ընկավ Լոպեսը:
Իսկ ահա «Դնեպրը» միայն մեկ հարված կատարեց «Նապոլիի» դարպասին եւ այն արդյունավետ ստացվեց. 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սելեզնյովը խփեց պատասխան գոլը: Նշենք, որ ուկրաինացի հարձակվողը գոլի դրվագում խաղից դուրս վիճակում էր, որը մրցավարները չարձանագրեցին:
Խաղն ավարտվեց անսպասելի ոչ-ոքիով՝ 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Նապոլի» (Նեապոլ, Իտալիա) - «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա)՝ 1:1
Դավիդ Լոպես, 50 – Եվգենի Սելեզնյով, 81