12417 դիտում
19:46 07-05-2015
Ավտովթար Երևանում արձակուրդ եկած զինվորը Mercedes-ով բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ, Երևանի բնակիչ, 19-ամյա Գրիգոր Գիշյանը իր վարած Mercedes մակնիշի 88 NT 889 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ժամկետային զինծառայող է, և արձակուրդում է գտնվում օրինական ճանապարհով:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
9104 դիտում
20:58 09-06-2015
Երևանում ավագ քննիչը Mercedes-ով բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
26760 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ