9107 դիտում
20:58 09-06-2015
Երևանում ավագ քննիչը Mercedes-ով բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գոհար Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 30 ԼԼ 268 համարանիշի ավտոմեքենայով Ահարոնյան փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ` «Բիլայն»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Գ. Գրիգորյանը բժկական օգնություն ստանալու նպատակով` նախ տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղից էլ` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Գ. Գրիգորյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում` որպես ավագ քննիչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վթարի պատճառը եղել է ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար:
Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի հանգամանքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
12417 դիտում
19:46 07-05-2015
Ավտովթար Երևանում արձակուրդ եկած զինվորը Mercedes-ով բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
26784 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ