Օգնության են հասել փրկարարները
Մայիսի 7-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ջուր է լցվում մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը:
***
Մայիսի 7-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ջուր է լցվում մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը: