Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի համար որպես փորձագետ հրավիրում են Վրաստանի նախկին նախագահին
Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարի համար որպես փորձագետ հրավիրում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը, հավելելով, որ այդ հարցը նախօրեին քննարկվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և հենց Սահակաշվիլու հետ, ով հանդիսանում է առաջինի խորհդականը:
«Սահակաշվիլին և նրա թիմը բարեփոխումներ իրականացնելու լավ փորձ ունեն», - ասել է Գաբուրիչը և նշել, որ շուտով նրանք կժամանեն Քիշնև, որպեսզի մոլդովական իշխանություններին փորձագիտական օգնություն ցուցաբերեն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: