Վրաստանի նախագահը հետաձգել է կառավարության նոր կազմի հաստատումը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 1 շաբաթով հետաձգել է կառավարության նոր կազմի մասին փաստաթղթի վավերացումը, որը նրան է այսօր հանձնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ճեպազրույցում Մարգվելաշվիլին ասել է. «Վերջին մի քանի օրերին մենք նախարարի հրաժարականների ականատեսը եղանք, երբ նախարարներից մեկը հայտարարում է, որ հրաժարական չի տա, իսկ հաջորդ օրը հրաժարական է տալիս, երբ վարչապետը դեռ երեկ խոսում էր 2 նախարարների փոփոխության մասին, իսկ այսօր իմանում ենք երեքի փոփոխության մասին, ինձ մոտ կարծիք է ձևավորվում, որ կառավարությունը ֆորս-մաժորով է աշխատում»:
Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ որպես երկրի գլխավոր հրամանատար, հարց է առաջադրում՝ որքա՞ն հաճախակի են փոխելու պաշտպանության նախարարներին, երբ երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ: