590 դիտում
13:54 07-05-2015
Հայ աշակերտները պատրաստ են մասնակցել Բաքվում կայանալիք Քիմիայի օլիմպիադային
Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող "Քիմիա" առարկայի միջազգային օլիմպիադային: Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:
Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
16:00 04-08-2020
Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
676 դիտում
18:30 02-06-2023
5 հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային