211652_close_icon
views-count898 դիտում article-date 12:30 07-05-2015

Ուսանելի բաց դասեր՝ ուսուցիչների համար

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց պատմության ուսուցիչները մասնակցել են «Հայոց ցեղասպանության և հայ դատի դասավանդման հիմնախնդրի պարզաբանումը հայ գրականության և պատմության դասաժամերին» ուսանելի բաց դասերին։ Վարչության հրավերով՝ քննարկումները վարել է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը։ Ծրագրի առաջին փուլի ամփոփիչ հանդիպումը տեղի է ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Հանդիպմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ «Հանրակրթության վարչությունը շատ է կարևորում դպրոցականների արժեհամակարգի ձևավորումը. այդ առումով՝ հատկապես նման ծանր թեմաները հնավորինս ճիշտ մեթոդով մատուցելը առավել ևս կարևոր է։ Երբ ծրագրի մտահղացումը ներկայացրինք քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պարոն քաղաքապետն առաջարկեց ծրագրում ներառել Երևանի բոլոր՝ այդ թվում և ավագ ու մասնավոր դպրոցների ուսուցիչներին, ինչի շնորհիվ բարձրացավ ծրագրի արդյունավետությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ այլ առարկաներից ևս կազմակերպվել են վարպետաց դասեր՝ տարբեր թեմաներով։

Նմանատիպ նյութեր