211652_close_icon
views-count655 դիտում article-date 11:32 07-05-2015

Զենք-զինամթերք՝ Երևանի Շինարարների փողոցում և Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ

Մայիսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի աղբանոցի մոտ զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող աղբանոցի մոտ հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, 1 կապոց ճայթրուկ /ֆիթիլ/ և տարբեր տրամաչափի 114 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 5-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ, ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 49 փամփուշտր, գլանաձև 2 պայթուցիչ և 1 նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր