211652_close_icon
views-count41986 դիտում article-date 09:37 14-11-2016

Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցում 300 երեխաներ մոմավառություն կատարեցին սահմանն անառիկ պահող Հայոց զինվորի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան փողոցում կառուցվեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ տեղադրվեցին նաև Արցախյան հերոսամարտում զոհվածների և Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր, երևանցիները այդ տարածքը ընդունեցին որպես սրբատեղի, մինչդեռ մինչ Կ. և Ս. Եսայանների կողմից տարածքը հիմնանորոգվեց ու տեսքի բերվեց, այն վերածված էր աղբի բուրգի. ոչնչացման եզրին էր հայտնվել կանաչ տարածքը ու այդ ժամանակ էր, որ որոշ բնապահպաններ գրանդների հոտից արբած՝ չարախոսում էին, թե նշված հատվածում կառուցվում է խանութ կամ խաղատուն և միայն որոշ ժամանակ անց այդ վայ-գրանդակեր բնապահպանները «երազախաբ» եղան։ Ոչ միայն մայրաքաղաքի, այլ հանրապետության բազմաթիվ բնակիչներ, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրեր Երևան լինելիս պարտադիր իրենց պարտքն են համարում այցելել այդ գողտրիկ սրբատեղին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ամեն օր մարդաշատ է. մեր ու մանուկ, ահել ու ջահել իրենց հոգևոր ծարավը նաև հագեցնում են եկեղեցում, շատ դեպքերում ժամերգության տակ մոմավառություն կատարում։ Երեկ՝ նոյեմբերի 13-ին, կրկին մարդաշատ էր թանգարանի և եկեղեցու բակը։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մոտ 300 սաներ մրցումներից հետո, որը տեղի ոնեցավ Նոր Նորք վարչական շրջանում, այցելեցին Սուրբ Աստվածածին եկեղեցի և կատարեցին մոմավառություն Հայաստանի սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորների առողջության, Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն իրենց խոսքում ասում էին. «Երբ այցելելով Նորքի 1-ին զանգվածում գտնվող այս գողտրիկ անկյունը, որը մենք համարում ենք սրբատեղի, իսկական թանգարան ենք հայտնաբերում բաց երկնքի տակ։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բարերարներ, վաստակավոր բժիշկներ, ամուսիններ Կառլեն և Սառա Եսայաններին, ովքեր Հայաստանում և Արցախում կատարած բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակներ են։ Ճիշտ է, հաճախակի ենք այցելում այս եկեղեցի, հաղորդակցվում Աստծո հետ, սակայն այսօրվա նախաձեռնությունը մեր երեխաները կհիշեն իրենց ողջ գիտակցական կյանքում»։ Ավելի տարեցներն էլ, ովքեր բնակվում են Նոր Նորք վարչական շրջանում, ասում էին. «Եթե տարիներ առաջ այցելեիք այս այգին, ականատես կլինեիք ծառերի սպանդի, կուտակված աղբի, գարշահոտության, ու միայն վաստակավոր բժիշկներն էին, որ Աստծո օրհնությամբ բարձիթողի մատնված տարածքը վերածեցին մի իսկական դրախտի։ Որպես հնաբնակներ և ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ մենք նույնպես մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին։ Նրանք իրենց այս նախաձեռնությամբ շատերիս երակներում ներարկում են այն վարակը, որ հայրենիքից այն կողմ ոչ մի թանկ բան չկա աշխարհում։ Թող Աստված լուսավորի Մեծ հայի, Մեծ բարերարի՝ Կառլեն Եսայանի հոգին, և մենք էլ հպարտացել ենք ու կհպարտանանք, որ ճանաչել ենք և մեզ բախտ է վիճակվել շփվելու նրա ու իր ընտանիքի անդամների հետ»։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/13/101104/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 13-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի նախաձեռնությամբ վարչական շրջանում տեղի էր ունեցել միջոցառում: Այն նվիրված էր Նոր Նորք վարչական շրջանի 50-ամյակին: Միջոցառմանը մասնակցել էին Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի Կիոկուշին կարատեի և մշակութային խմբերի շուրջ 400 սան: Երեխաները իրենց մարզիչների հետ ցուցադրել էին Կիոկուշինի մարտական հնարքները, և միջոցառումը դիտել էին երեխաների ծնողները: Միջոցառման ավարտից հետո Նոր Նորք վարչական շրջանի սպորտի բաժնի պետ Կարեն Հարությունյանի, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի օգնական Արման Գրիգորյանի կողմից մեդալներ էին հանձնվել մրցանակակիրներին, իսկ Կ. Հարությունյանը, Ս. Գասպարյանը և Ա. Խաչատրյանը ստացել էին շնորհակալագրեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր