211652_close_icon

TAP Portugal-ի օդաչուները 10-օրյա գործադուլ են սկսել

views-count1096 դիտում article-date 14:13 01-05-2015
Պորտուգալիայի ամենախոշոր ավիափոխադրողներից TAP Portugal-ի օդաչուները 10-օրյա գործադուլ են սկսել: Ակցիային մասնակցում է ընկերության աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը: Արհմիությունների ներկայացուցիչները պնդում են, որ կառավարությունը չի կատարում ընկերության սեփականաշնորհմանը վերաբերող մի շարք համաձայնագրեր, քանի որ այդ օդաչուները 10-20 տոկոս կապիտալի իրավունք կունենային: Բացի դրանից, կա նաև ստաժին համապատասխան աշխատավարձի բարձրացման պահանջ:

Նմանատիպ նյութեր