Մեծ Բրիտանիայում լռության օր է
Այսօր Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների առիթով լռության օր է: Վերջին հարցման տվյալներով, մրցակից և ոչ մի կուսակցություն ձայների բացարձակ մեծամասնություն ստանալու հնարավորություն չունի:
Կառավարող պահպանողականների և գլխավոր մրցակից լեյբորիստների շանսերը հավասար են:
Ըստ քաղաքագետների, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա մեծամասնության կառավարություն ձևավորել, նոր ընտրությունների անցկացման տարբերակը միանգամայն հավանական է: