Էրդողանը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է մայիսի 9-ին Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված մոսկովյան տոնակատարություններին մասնակցելու ՌԴ նախագահի հրավերքը, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Էրդողանի փոխարեն Պուտինին կներկայանա Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը:
Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահի բացասական պատասխանն անմիջականորեն կապված է ապրիլի 24-ին Պուտինի հայաստանյան այցի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հետ:
Իր հերթին «Կոմերսանտ» թերթը գրում է, որ դա կարող է բացասականորեն ազդել նաև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վրա: