211652_close_icon
views-count2767 դիտում article-date 00:45 06-05-2015

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսը» առաջին ռաունդում ուժեղ գտնվեց «Ռեալից»

Տուրինում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը՝ «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ: Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումը անցավ լարված եւ անզիջում պայքարում, գոլային բազմաթիվ պահերով: Տուրինցիները ակտիվ սկսեցին խաղը եւ արդեն 9-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո «Ռեալի» նախկին սան Ալվարո Մորատան բացեց հաշիվը: Սակայն արքայական ակումբը շատ արագ ուշքի եկավ եւ լիովին տիրելով նախաձեռնությանը, մի քանի գոլային պահ ստեղծեց, որոնցից մեկն էլ պսակվեց հաջողությամբ. Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք, որ Ռոնալդուն այս մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 76-ի եւ մեկ գոլով առաջ անցավ Լիոնել Մեսիից: Երկրորդ խաղակեսը դաշտի տերերը նորից ակտիվ սկսեցին: 58-րդ րոպեին «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տեւեսը ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ «Ռեալի» պաշտպան Կարվախալը նրան տուգանային հրապարակում վայր գցեց: Մրցավար Ատկինսոնը նշանակեց 11 մետրանոց հարված, որը իրացրեց հենց Տեւեսը: Հետագայում «Յուվենտուսը» մեծ ուժերով պաշտպանվում էր եւ կարողացավ իր դարպասները անառիկ պահել՝ 2:1: Չիրականացան բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումները, որոնք այս հանդիպման ֆավորիտ էին համարում «Ռեալին»: Չնայած «Յուվենտուսի» հաղթանակին, այս մրցավեճի հաղթողը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա մայիսի 13-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում «Յուվենտուս» (Տուրին, Իտալիա) - «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա)՝ 2:1 Ալվարո Մորատա, 9, Կարլոս Տեւես, 58 - Կրիշտիանու Ռոնալդու, 27
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր