Չեմպիոնների լիգա. «Լացիոն» առաջին ռաունդում հաղթեց «Բայերին». տեսանյութ
Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի ամենահետաքրքիր մրցավեճերից մեկը կայացավ Հռոմում, որտեղ «Լացիոն» ընդունել էր Լևերկուզենի «Բայերին»:
Հանդիպման ընթացքում թիմերը գոլեր խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն աչքի ընկավ միայն «Լացիոյի» հարձակվող Բալդե Կեյտան, որի գոլը 77-րդ րոպեին «Լացիոյին» խմբային փուլ դուրս գալու լավ հնարավորություններ թողեց: