Պրեմիեր Լիգա. «Չելսի»-ն ուժեղ գտնվեց «Մանչեսթեր Սիթի»-ից. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում միմյանց հետ ուժերը չափեցին առաջատարների խմբում ընդգրկված «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման ելքը վճռեց 32-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչի խփած միակ գնդակը: 6 միավորի արժեք ունեցող խաղում «Չելսի»-ին չափազանց կարևորագույն հաղթանակ տոնեց և միավորների քանակով հավասարվեց երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթի»-ին:
24 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Արսենալ»-ը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ին իրենց ակտիվում ունեն 53-ական միավոր:
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»`0:1
Գոլ` Իվանովիչ 32'