211652_close_icon
views-count11966 դիտում article-date 16:58 04-05-2015

Քանաքեռավան գյուղի խաչմերուկում բախվել են Камаз-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Քանաքեռավան գյուղի խաչմերուկում բախվել են Արտյոմ Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի 34 ԼT 151 համարանիշի և Իվան Բիրյուկովի վարած Камаз մակնիշի 34 AT 353 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Վարդան Ռուբենյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Սարգիս Դադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկը վտանգավոր է, որտեղ բացակայում են երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու նշանները և ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները նշված հատվածում տեղադրեն արագաչափ, ինչը կկանխի որոշ վայ-վարորդների «շումախերական» երթևեկը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր