211652_close_icon
views-count6468 դիտում article-date 16:25 11-04-2015

Զովունի-Քանաքեռավան գյուղերի հատման խաչմերուկում բախվել են Hyundai-ն ու Mitsubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի-Քանաքեռավան գյուղերի հատման խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 70-ամյա Սամվել Միքայելյանի վարած Hyundai մակնիշի 65 UM 555 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Եղիշե Խաչատրյանի վարած Mitsibushi մակնիշի 34 CT 151 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ալեքսան Հակոբյանն ու Լևոն Զազյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր