Զինված հարձակում` Կիեւում. կան զոհեր
Կիեւում գտնվող գազալցակայաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 ոստիկան է սպանվել:
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր `Դեսնյանսկի շրջանում:
«Դիմակավորված երկու անձինք, ներխուժելով գազալցակայան, սպառնացել են զենքով եւ կասսայից հափշտակել 800 գրիվեն»,-ասված է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Հանցագործներին հետապնդելու ժամանակ ոստիկաններից երկուսը սպանվել են: Եւս երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր: Կասկածյալներից մեկին արդեն ձերբակալել են: