Եգիպտոսի մայրաքաղաքից քիչ հեռու գտնվող Իսմաիլիա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 3 ոստիկան է զոհվել։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների, կեսգիշերին անհայտ անձինք կրակ են արձակել պահպանություն իրականացնող ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչից հետո դեպքի վայրից փախել։ Հանցագործների որոնման աշխատանքներ են տարվում։