870 դիտում
16:24 04-05-2015
Հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած զինվորից. համերգ-հանդիպումներ՝ սահմանամերձ գոտիների զինվորների համար
«Հայրենիքն սկսվում է սահմանին կանգնած զինվորից». այս խորագրով հեղինակային երգի համերգ-հանդիպումներ են իրականացվում սահմանամերձ գոտու զինվորների համար: Ծրագիրն իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Երգահան-կատարողներն արդեն հյուընկալվել են ՀՀ սահմանամերձ շրջանների զորամասեր՝ Բերդ, Կողբ:
Հերթական համերգը տեղի ունեցավ մայիսի 3-ին Արարատում տեղակայված Վ. Սարգսյանի անվան զորամասում: Ծրագրի ղեկավար Վախթանգ Հարությունյանը նշեց, որ իրենց երգացանկում ընդգրկված են հայերեն ու հայեցի երգեր, ու այդպիսով փորձում են հայկական շունչ փոխանցել զինվորներին. «Զինվորը և մեր սահմանը պետք է լինեն պինդ, իսկ դրա համար պիտի զինվորը ոգևորված լինի: Ես կարծում եմ, որ ծառայությունը չի ավարտվում բանակում, այլ սկսվում է և ամբողջ կյանքում այդ ծառայությունը շարունակվելու է հանուն հայրենիքի»:
Վախթանգ Հարությունյանը պատմեց, թե հաճախ են զինվորներն իրենց հիացում.
Գոռ անունով մի զինվորի հետ ծանոթացանք, որի իմացությունները և հայեցիությունն ու հասուն մտածելակերպը մեզ զարմացրել էր:
Երգահան, բանակի սպա, կապիտան Արմինե Հայրապետյանը նկատեց, թե նման նախաձեռնությունների արդյունքը տարիներ անց կերևա. «Արձագանքը զինվորների աչքերում եղած ոգևորությունն է, անգամ դեպքեր են եղել, երբ իրենց համազգեստի սահմանների մեջ տեղավորվելով՝ հազիվ են իրենց զսպել, որ չարտասվեն: Այսպիսով մենք ցանում ենք սերմեր, որոնք հետո պետք է ծլեն ու ծառեր դառնան»: Երգահանի համոզմամբ՝ երբեք չպետք է մենակ թողնել բանակին. «Բանակն իրեն երբևէ միայնակ չպետք է զգա: Որքան էլ ունենանք մարտունակ բանակ, միևնույն է, զինվորը պետք է զգա, որ իրեն սատարում է ժողովուրդը, որ մենք էլ իրենց թիկունքն ենք պահում»:
Վ. Սարգսյանի անվան զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանը տեղեկացրեց, որ նման ձևաչափով առաջին անգամ է համերգ կազմակերպվում զորամասում, ինչը անպայման դրական լիցքեր կհաղորդի զինվորներին: Նա նշեց՝ կարևոր է այն, թե ինչպես են բանակում դիմավոում նորակոչիկին. «Մեր վերադասի կողմից հատուկ է դա դրված. այնպես անել, որ նորակոչիկն իրեն զգա ինչպես հայրական օջախում: Երբ նա տեսնում է, որ այստեղ իրեն սպասում են՝ մաքուր սպիտակեղենը գցած, այլևս տպավորությունը բանակի մասին փոխվում է»: Արթուր Թումանյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բանակ-հասարակություն կապը սերտանա: Ուստի հինգ տարեկանից սկսած երեխաները մուտքի իրավունք ունեն զորամաս. մարզադահլիճում անվճար հիմունքներով մարզվում են, զուգահեռաբար վաղ տարիքից շփվում բանակի առօրյային, ծանոթանան կարգուկանոնին:
Նմանատիպ նյութեր
3085 դիտում
16:48 29-12-2016
Երևանցի դպրոցականների Ամանորի նամակները՝ սահմանամերձ գոտիների զինվորներին և տեղի դպրոցականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
661 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
697 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը
796 դիտում
20:35 15-11-2024
Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր