3148 դիտում
16:48 29-12-2016
Երևանցի դպրոցականների Ամանորի նամակները՝ սահմանամերձ գոտիների զինվորներին և տեղի դպրոցականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորներին և տեղի հասակակից երեխաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են ուղարկել:
Դպրոցականները նամակները պատրաստել և ձևավորել են իրենց ձեռքերով: Նամակում նրանք պատմել են իրենց մասին՝ շնորհավորելով գալիք Ամանորն ու մաղթել զինվորներին խաղաղ ծառայություն:
Ընդհանուր առմամբ 25 հազար նամակ-բացիկներ են հասցեագրվել պետական սահմաններն ու երկրի խաղաղությունը հսկող և պահպանող զինվորներին, այդ թվում՝ դեպի Արցախ:
Բացի այդ, աշակերտները նաև գրքեր են ուղարկել սահմանային զորամասեր՝ համալրելու տեղի գրադարանները: Ավելի քան15 հազար նամակ էլ ուղղվել է սահմանամերձ դպրոցների հասակակից երեխաներին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
5288 դիտում
19:52 10-04-2017
Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
939 դիտում
16:24 04-05-2015
Հայրենիքը սկսվում է սահմանին կանգնած զինվորից. համերգ-հանդիպումներ՝ սահմանամերձ գոտիների զինվորների համար
6067 դիտում
22:48 14-04-2017
Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
781 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը