940 դիտում
11:59 24-06-2024
ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է. այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր… Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։
Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։
Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։
P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
925 դիտում
21:14 01-09-2023
Հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»