211652_close_icon

2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 602 մլն դրամի չափով

views-count844 դիտում article-date 09:43 30-10-2025
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 602 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանին ուղղված միջազգային կառույցների գրեթե բոլոր հանձնարարականներում շեշտվում է մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես ՄԻՊ հաստատության ֆինանսավորման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը. «Միջազգային հանձնարարականներում արձանագրվել է, որ առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները բավարար չեն՝ Պաշտպանի մանդատի ամբողջ ծավալով իրականացումն ապահովելու համար»,– նշել է Պաշտպանը։

Պաշտպանը կարևորել է նաև շենքային պայմանների բարելավումն ու աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը՝ դրանք դիտարկելով որպես համակարգի կայունության և մասնագիտական ներուժի պահպանման հիմնական նախապայման։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է հաստատությունում իրականացվող համակարգային բարեփոխումներին:
Նիստի ընթացքում Անահիտ Մանասյանը պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։

Նմանատիպ նյութեր