3490 դիտում
13:46 04-05-2015
ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները
Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող: Այս մասին քիչ առաջ հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը, հաղորդում է [url=http://artsakhpress.am/arm/news/18305/kyh-n---hraparakel-e---yntrutyunneri--ardyunqnery.html]Արցախպրես[/url]-ը:
Մասնավորապես, ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների` «Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը:
«Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 13.105 կամ 19.1 տոկոսը: «Կոմունիստական կուսակցություն» 1136 կամ 1.65 տոկոսը: «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը: ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը:
«Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը: Ինչպես նշել է Ս. Արզումանյանը ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները կներկայացվեն Խորհրդարան: Տվյալ դեպքում այդ կուսակցություններն են` Ազատ հայրենիքը, ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն , Ազգային վերածնունդը և «Շարժում-88»-ը:
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
09:43 28-04-2015
Ղազախստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. Նազարբաևը կշարունակի ղեկավարել երկիրը
2142 դիտում
14:25 26-07-2019
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
Այս բաժնից
904 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
781 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
844 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ