211652_close_icon
views-count962 դիտում article-date 09:43 28-04-2015

Ղազախստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. Նազարբաևը կշարունակի ղեկավարել երկիրը

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է ապրիլի 26-ին անցկացված նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ի նախագահ Կուանդիք Թուրգունկուլովը հայտարարել է, որ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավաքել է ձայների 97,75%-ը: Նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս երկու թեկնածուները՝ Ազգային կոմունիստական կուսակցության քարտուղար Թուրգուն Սիզդիկովը հավաքել է ձայների 1,61%-ը, իսկ Դաշնային արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը՝ 0,64%-ը: Ն. Նազարբաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին:

Նմանատիպ նյութեր