Քո երազանքների քաղաքը. լուսանկարներ
Մարինալեդա քաղաքը գտնվում է Իսպանիայի հարավում: Այդտեղ չկան ոստիկանություն, հանցագործություն եւ գործազրկություն: Բնակիչների թիվը մոտ երկու հազար է, եւ նրանք կարողացել են միասին կերտել իրենց սոցիալ-դեմոկրատական սկզբունքները:
Այդ ամենի համար մարդիկ շնորհակալ են քաղաքապետ Հուան Մանուել Սանչես Գորդիլլոյին: 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ նրա գլխավորությամբ քաղաքացիները խանութներից անվճար կարողանում էին վերցնել այն ամենը, ինչի կարիքն ունեն: