Ավելի քան 300 ուկրաինացի գերության մեջ է Դոնբասում աշխարհազորայինների ձեռքում
Մոտ 300 ուկրաինացի գերության մեջ է Դոնբասում աշխարհազորայինների ձեռքում: Նման տվյալներ է հրապարակել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը կից գերիների և պատանդների ազատ արձակման աջակցության կենտրոնի ղեկավար Յուրի Տանդիտը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, վերջինս հայտնել է, որ իրենք նշում են 300 մարդ, սակայն հույս ունեն, որ նրանք 300-ից ավելին են, քանի որ կան անհետ կորածներ, որոնց նույնպես փնտրում են:
Նշենք, որ մինչ այս ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության՝ կոնտակտային խմբում պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ «բոլորին բոլորի հետ» ֆորմուլով գերիների փոխանակման մասին մինսկյան համաձայնությունների կետի իրականացումը ներկա պահին անհնար է Կիևի դիրքորոշման պատճառով: