Դոնբասում զոհվել է 6 ուկրաինացի զինվոր
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Դոնբասում հուլիսի 23-ին զոհվել է 6 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն։
«Դժբախտությամբ հայտնում եմ, որ այսօրվա ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ վեց ուկրաինացի զինծառայող զոհվել է»,- ասել է Ուկրաինայի արևելյան մասում հատուկ օպերացիայի պատասխանատու Ալեքսանդր Մոտուզյանիկը։
Նա ավելացրել է, որ 13 զինվոր վիրավորվել է։