Դոնբասում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 38 ուկրաինացի սահմանապահ
Հուլիսի 31֊ի տվյալներով, Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 38 սահմանապահ։ Այս մասին ասվում է Ուկարինայի սահմանապահ ծառայության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում 2 շաբաթվա ընթացքում գրանցվել է 14 զոհ։