Հայտնի է մոլորակի «ամենաթունավոր» թռչունը
Կանադայի գիտնականները Վանկուվերի շրջակայքում հայտնաբերել են թռչունների, որոնց օրգանիզմում թունավոր նյութերի ռեկորդային քանակություն կա: Համապատասխան անալիզը ցույց է տվել, որ նրանց լյարդում մեծ քանակության տոքսիկ նյութեր են պարունակվում: «Կուպեր» անունով թռչուններն ավելի «թունավոր» են, քան այն փետրավորները, որոնք բնակվում են Չինաստանի էլեկտրոնիկայի աղբանոցների հարեւանությամբ:
Նրանց օրգանիզմում հայտնաբերված վնասակար նյութը` PBDE-ն, համակարգիչների, ավտոմեքենաների եւ կահույքի արտադրության մեջ կիրառվում է որպես հրակայուն միջոց: 2000 թվականին Կանադայում արգելվեց այդ նյութի կիրառումը, սակայն այն շարունակում է կուտակվել աղբանոցներում:
Այն առաջնահերթ կուտակվում է թռչունների օրգանիզմում, որոնք ապրում են աղբանոցների հարեւանությամբ: Գիտնականներն առայժմ չգիտեն, թե թունավոր նյութը թռչունների օրգանիզմի վրա ինչ ազդեցություն է թողնում: